ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հնարավոր է, որ դա լինի «Յուվենտուսը»

Հնարավոր է, որ դա լինի «Յուվենտուսը»
31.03.2016 | 00:43

Մեկ տարուց լրանում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ ֆուտբոլի Հայաստանի ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը: Ինչպես հայտնի է, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տուխելն ամիսներ առաջ էր հայտնել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին: Սակայն այնպես չէ, որ մեր տաղանդավոր մարզիկն այլ ակումբների հետաքրքրության շրջանակներից դուրս է: Շատ ավելի վաղ էր հայտնի, որ Մխիթարյանի ծառայություններով մասնավորապես հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը նրան դիտում է Պոգբային հնարավոր փոխարինողի դերում, սակայն գերմանական ակումբը ժամանակին հրաժարվել է գործարքի իրականացումից: Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան վերջերս իտալական ակումբի հետ նորից քննարկել է մեր ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ